ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ի՞նչ իմանաս՝ ինչ կա մտքներին

Ի՞նչ իմանաս՝ ինչ կա մտքներին
29.11.2023 | 06:58

Ադրբեջանի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ այլևս տարածքային պահանջներ չունի Հայաստանից և պատրաստ է տևական խաղաղության։ Սա յուրատեսակ հրճվանք է առաջացրել Հայաստանում ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ՝ իշխանության մեջ։

Բայց, եթե հավի հիշողություն չունենանք ու նայենք անցյալին, կտեսնենք, որ 2020-ի օգոստոսի վերջին, նաև սեպտեմբերի սկզբին նույն Իլհամ Ալիևը այն ժամանակ էլ փափուկ բարձ էր դնում մեր գլխի տակ, հայտարարելով, թե ինքը հիմա հնարավորություն չունի պատերազմելու։ Հիշո՞ւմ եք, նույնիսկ իր պաշտոնյաներին ու զինվորական հրամանատարությանը մեղադրում էր պարազիտության համար, ասելով, թե նրանք մտածում են միայն «կալբաս- արաղի» մասին։ Կհիշեք երևի։

Օրեր անց նույն Ալիևը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։

Հիմա ձմեռ է, և ես վստահ չեմ, որ Ադրբեջանը կհսմարձակվի ձմռանը հարձակվել Հայաստանի վրա, հաշվի առնելով, որ իր զորքը ձմռանը պատերազմելու փորձ չունի։ Բայց ի՞նչ իմանաս՝ ինչ կա մտքներին, կամ ի՞նչ են պայմանավորվել Նիկոլի հետ։

Բացի այդ, վերջին 2 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մեծ քանակի զենք ու զինամթերք է ներկրում Թուրքիայից ու Իսրայելից։

Բարդ ու խիստ վտանգավոր ժամանակահատվածում ենք ապրում, երբ անդունդի հատակին հայտնված երկիրը կարող է նաև ծվեն-ծվեն արվել, եթե երկրի ռազմական գործիչները զգոն չլինեն, իսկ քաղաքական դաշտի ակտիվ հատվածը չհասկանա, որ իսկական Սարդարապատը հենց հիմա է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ